-
15.06.2012|
00:03
Վաթսուն տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային սպորտի երևելիներից մեկը` կուբացի լեգենդար բռնցքամարտիկ Թեոֆիլո Սթիվենսոնը: Այս անունը բռնցքամարտի սիրահարների համար պաշտամունքային արժեք ունեցող մեծություն է:
-
15.06.2012|
00:01
Իսպանիա-Իռլանդիա խաղը սկսվեց դարպասի շատ վաղ գրավումով: Արդեն չորրորդ րոպեին Ֆերնանդո Տորեսն առաջ մղեց իր թիմին: Խաղի սկիզբը ցույց տվեց, որ իսպանացիները տրամադրված են արագ, հարձակողական ֆուտբոլի և մտադիր են էապես խմբագրել խմբային աղյուսակը` մի բան, որ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում է, եթե նկատի ունենանք իսպանական ֆուտբոլի քաշն ու կշիռը ժամանակակից ֆուտբոլում:
-
14.06.2012|
10:52
Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի վեցերորդ տուրում սևերով խաղացող Լևոն Արոնյանը կարողացավ արժանի հակազդեցություն գտնել նախորդ օրը Ռաջաբովի հետ պարտիան հաղթանակով ավարտած Մագնուս Կառլսենին ու կիսել միավորը: Խաղաղ ավարտ ունեցավ և Գրիշչուկ-Ռաջաբով հանդիպումը:
-
14.06.2012|
10:45
Իտալիա-Խորվաթիա խմբային երկրորդ հանդիպումը հաճելիորեն առանձնացավ լարված, անզիջում պայքարով: Առաջինն արդյունքի հասան իտալացիները, ովքեր հրաշալի օգտագործեցին տուգանային հարվածը:
-
14.06.2012|
08:59
Այս օրերին հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ Աբովյանում ուսումնամարզական հավաք է անցկացնում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ընտրանին:
-
14.06.2012|
00:16
Նիդերլանդներ-Գերմանիա խաղի սկզբնամասում գերմանացիները կարողացան սառնարյունորեն դիմակայել հոլանդացիների գրոհներին, խաղը բերել իրենց համար ցանկալի հուն, ապա և անցնել պատեհ առիթների իրականացմանը:
-
13.06.2012|
12:24
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ռուսաստանը զրկվել է «Եվրո-2016»-ի (այո, այո` 2016-ի) ընտրական փուլի վեց միավորից: Պատճառը չեխերի հետ ռուս մարզասերների խուլիգանական պահվածքն է, որն ուղեկցվել է խաղի ընթացքում պիրոտեխնիկայի օգտագործումով, անթույլատրելի բովանդակության ցուցապաստառներ ցուցանելով, Վրոցլավի մարզադաշտի սպասարկու անձնակազմի վրա հարձակումով ու ծեծկռտուքով, չեխ սևամորթ մարզիկի օբստրուկցիայով:
-
13.06.2012|
11:31
Օպերատիվ կարգով ՈՒԵՖԱ-ն կարգավարական վարույթ է սկսել Ռուսաստանի ֆուտբոլի միության ու Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Առիթը Լեհաստան- Ռուսաստան խաղի ընթացքում երկու երկրների ֆանատների պահվածքն է, որը դրսևորվել է հրավառությունների օգտագործման դեպքերով:
-
13.06.2012|
11:21
Դանիայի հավաքականի հետ խմբային երկրորդ խաղում Պորտուգալիայի ընտրանին դատապարտված էր պայքարել հաղթանակի համար, այլապես չափազանց ծանր կացության մեջ կհայտնվեր:
-
13.06.2012|
11:08
Միխաիլ Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում, ինչպես և երրորդում էր, Արոնյանը նորից պարտություն կրեց: Այս անգամ` ռուս Ալեքսանդր Մորոզևիչից: Տարօրինակորեն սպիտակ խաղաքարերը մեր գրոսմայստերի համար դառնում են ծանր փորձաքար: